Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին:
Նորամուծությունը ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, ովքեր չեն հաղթահարել 200 - ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը: Այս մասին տեղեկացնում է World Athletics- ը:
Այն մարզիկները, ովքեր նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:
Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝ ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի որակավորման համակարգը, կհայտարարվեն օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:
Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից. առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։
Նորամուծությունը չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի համար: