Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը:
Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը:
Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Աշոտ Կարապետյանը:
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի