ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

11:54 - 07 Սեպ, 2020

Գյումրիում  այցելուների առջև իր դռներն է   բացել  ծանրամարտի 20 –րդ դարի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի, ԽՍՀՄ, Եվրոպայի  և աշխարհի բազմակի ոսկե դափնեկիր, համաշխարհային 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը:

Խորհրդանշական ժապավենը կտրել են գյումրեցի հանճարեղ ծանրորդի մայրը՝ տիկին Ասյան  և  մարզօջախի  շնորհալի   սան Հակոբ Մկրտչյանը:

Մարզադպրոցը կառուցվել է համայնքի միջոցներով և ծախսվել է շուրջ  21 մլն դրամ։

Իր սրտի խոսքն է ասել տիկին Ասյան։ Նրա գերդաստանը շնորհակալ է, որ պատվասեր գյումրեցիները, քաղաքապետարանի աշխատակազմը երախտագետ է և վառ է պահում իրենց անպարտելի համաքաղաքացու հիշատակը։

Սրտառուչ էր նաև արվեստների և արհեստների  մեր հնամենի քաղաքի ղեկավար Սամվել Բալասանյանի ասած հիշատակի խոսքը։ Նա վստահեցրել է, որ առաջիկայում մարզադպրոցի տարածքում կտեղադրվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի  հարցման արդյունքով  նախորդ հարյուրամյակի լավագույն ծանրորդ ճանաչված Յուրի Վարդանյանի կիսանդրին։

 

Այլ նորություններ