Ճապոնիայի իշխանությունները կարծում են , որ մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը ճիշտ կլինի արտասահմացի մարզիկներ, թիմեր հյուրընկալել երկիր և ճանապարհել։ Դա կօգնի տեղացի մարզիկներին ավելի լավ պատրաստվել մրցումներին, իսկ պետական մարմիններին՝ մշակել օտարերկրացիների ընդունման և թեստավորման մեխանիզմները:
Առաջին հերթին լեգեոներները կվերադառնան երկիր։ Տանտերերի և արտասահմանցիների մասնակցությամբ կանցկացվեն բասկետբոլի, վոլեյբոլի, բեյսբոլի, սեղանի թենիսի, ռեգբիի և գոլֆի մրցաշարեր: Կազմակերպիչները պատասխանատու կլինեն կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների համար։
Մարզումների և մրցումների վերսկսումից առաջ լեգեոներները ոչ միայն պետք է անցնեն COVID-19- ի մի քանի թեստավորում, այլև Ճապոնիա վերադառնալուց հետո կանցնեն երկշաբաթյա կարանտին ու պետք է ներկայացնեն իրենց շարժման ծրագիրը երկրի ներսում:
Կառավարությունը և << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն, վերացնելով այս սահմանափակումը, ցանկանում են գնահատել ներգաղթի վերահսկման ընթացակարգերի արդյունավետությունը օլիմպիական խաղերի նախաշեմին:
Սահմանափակումները կարող են վերացվել հատկապես օլիմպիական խաղերի համար, քանի որ շուրջ 11 հազար մարզիկներ են պատրաստվում են ժամանել Տոկիո, որոնք ներկայացնում են ավելի քան 200 ազգային օլիմպիական կոմիտեներ: