Հայտնի է, որ պատանեկան օլիմպիական ձմեռային չորրորդ խաղերը տեղի կունենա հարավկորեական Կանվոնդո քաղաքում ՝ 2024թ.: Սկսվել է հետհաշվարկը, որի առթիվ տեղի է ունեցել տոնական հանդիսություն:
Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ, մարզասերներ: Նրանց են միացել նաև « Փհենչհան-2018 » -ի քյոռլինգի արծաթե մեդալակիր թիմը և ՄՕԿ-ի գլխավոր քարտուղար Կիմ Չհոլ Մինը:
Տոնակատարությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի սկզբին, սակայն հետաձգվել էր թայֆունի պատճառով:
« Բարձրանալ միասին և փայլել ընդմիշտ ». այսպիսին է պատանեկան ստուգատեսի կարգախոսը: Այն յուրատեսակ ուղերձ է, որը ապագայի հույս է ներշնչում ու բարձրացնում երիտասարդության ոգին։
Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը:
Ակնկալվում է 81 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 1900 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը: