ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

12:17 - 03 Հոկ, 2022

Վատիկանում տեղի է  ունեցել  միջազգային սպորտային գագաթնաժողով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և սպորտի ու միջկառավարական խոշոր կազմակերպությունների այլ ղեկավարների հետ ստորագրել է նոր հռչակագիր ՝ սպորտը մասսաներին հասանելի դարձնելու համար:

Հռչակագիրը պետք է նպաստի ընդգրկուն  հասարակություն ստեղծելուն:  Փաստաթուղթը  ներկայացնում է նոր պարտավորություն՝ խթանելու սպորտի սոցիալական և ներառական գործին: 

Թոմաս Բախն իր ելույթում նշել  է, որ համաժողովն ու  հռչակագրի ընդունումը նպատակ ունի աշխարհն ավելի լավը դարձնել:

Նա շնորհակալ է  սրբազան հորը ՝ հրաշալի նախաձեռնության համար, որը ցույց է տալիս, որ հավատքն ու սպորտը կարող են լրացնել միմյանց, քանզի դրանք կիսում են նույն արժեքները և օգնում են  միասին ապրել  խաղաղ:

ՄԱԿ -ի մեր գործընկերները բազմիցս ասել են, որ փախստականներին երբ  հարցնում են, թե սնունդից և կացարանից հետո ամենաշատը ինչի կարիք ունեն,  պատասխանել են ՝ սպորտը:  

Եզրափակելով իր խոսքը,  նախագահ Բախը կոչ է արել  աշխատել սպորտի միավորող ուժը գիտակցելու նշանաբանով:

Միջազգային սպորտային գագաթնաժողովը համախմբել էր մարզաշխարհի  ավելի քան 200  ներկայացուցչի:  

Համագումարին մասնակցել են տարբեր դավանանքների և  կրոնների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:  

Գագաթնաժողովին զուգահեռ ՄՕԿ-ի նախագահը առանձնազրույց է  ունեցել Ֆրանցիսկոս պապի հետ:

Հռոմի պապը բարձր է գնահատել   ՄՕԿ-ի  նախաձեռնությունները:

Այլ նորություններ