ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ

11:04 - 13 Մայ, 2020

Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի / IWAS  / ղեկավարությունը  որոշում է կայացրել  մեկ տարով  հետաձգել խաղերը։ Այն  կկայանա 2022թ․ Սոչիում, հոկտեմբերի սկզբին։ Հետաձգվել է նաև սայլակավոր սուսերամարտիկների աշխարհի առաջնությունը։

Նույն մրցավայրում  2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որտեղ 34 երկրների  800  պատվիրակներ  խաղարկել  են  մեդալների 213 հավաքածու՝  վեց մարզաձևերում։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ  միջազգային այդ ստուգատեսն  անցկացվում է  երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն կայացել է   1948 թ․ ՝  Մեծ Բրիտանիայում: Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո: 

 

Այլ նորություններ