Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հնարավորինս արտասահմանցի շատ երկրպագուների ընդունել ամառային օլիմպիական խաղերի ընթացքին հետևելու համար։ Երկիր մուտք գործող հյուրերը սմարթֆոնների հատուկ բազմալեզու հավելվածում պետք է վերբեռնեն մի շարք տեղեկություններ, ներառյալ անձնական տվյալները և կորոնավիրուսի թեստը։
Իշխանությունները չեն նախատեսում նախապայման դարձնել նախնական պատվաստումը: Բացի այդ, կազմակերպիչները ցանկանում են ստեղծել ազատ տեղաշարժի մթնոլորտ՝ խաղերի ընթացքում և առօրյայում։ Արտերկրից ժամանող զբոսաշրջիկները անարգել կօգտվեն հասարակական տրանսպորտից և սննդի հաստատություններից։
Պահանջները պետք է հաստատի միջազգային օլիմպիական կոմիտեն։