Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի « Ուրարտուն » Բոսնիա –Հերցեգովինայում մրցեց «Զրինսկու» հետ:
Մեր ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին: Հիշարժան են հատկապես Արազ Օզբիլիսի վարպետ գործողությունները:
Հիմնական ժամանակն ավարտվեց հօգուտ հյուրերի՝ 2 : 1: Բայց քանի որ թիմերի երևանյան մրցամարտում նվազագույն ՝ 1 : 0 հաշվով հաղթել էին բոսնիացիները, ուստի երկու խաղերի ընդհանուր հաշիվը դարձավ 2 : 2 և նշանակվեց լրացուցիչ ժամանակ:
Մրցակիցներին հաջողվեց ևս մեկական անգամ գրավել միմյանց դարպասը՝ 2 : 3: Մրցակարգով նշանակվեցին 11 մետրանոց տուգանայիններ: Առավել դիպուկ գտնվեցին դաշտի տերերը / 4 : 3 /: Իսկ «Ուրարտուն» պայքարը կշարունակի կոնֆերենցիաների լիգայում: