ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

12:47 - 05 Սեպ, 2022

Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվեց թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի  աշխարհի պատանեկան  առաջնությունը: Հայաստանը մրցավայր էր գործուղել երեք մարզիկ:  Առավել հաջող հանդես եկավ սևանցի  Գևորգ Փիլոսյանը:18 –ամյա մեր պատվիրակը  մասնակցեց  կանոէավարների 5000 մետր  պայքարին: 23 մրցակիցների մրցությունում  նա  5կմ –ն անցավ 26 րոպե 15 վայրկյանում  և գրավեց  10 - րդ տեղը: Դա վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ մարզիչ   Ավետիք Մալխասյանի անձնական սանը  առաջին անգամ էր մասնակցում  նման պատասխանատու մրցման:

Մեր մյուս երկու ներկայացուցիչները  իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան:

Այլ նորություններ