Իսպանիայում շարունակվում է կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները, մտավ քառորդ եզրափակիչ և մրցեց Ուկրաինայի ուժեղ թիմի հետ:
Մեր պատվիրակները հաջող սկսեցին առաջին մրցամարտը և հաղթեցին / 3 : 1 /: Այնուհետև հայուհիները ինչ –որ չափով թուլացրին զգունությունը ու 0, 5 : 3,5 հաշվով զիջեցին մրցակցուհիներին: Վերջինները հաջողության հասան նաև որոշիչ ՝ երրորդ մրցամարտում, իսկ մեր թիմը զրկվեց պայքարը շարունակելու իրավունքից: Ափսոս: