Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռադջաբովի հետ:
Երեք տուրերից հետո վաստակած 2.5 միավորով առաջատար է Թեյմուր Ռաջաբովը: Լեւոն Արոնյանն ու եւս չորս շախմատիստներ վաստակել են 2-ական միավոր:
Հուլիսի 9-ին Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի