ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

12:07 - 31 Հոկ, 2024

Հայաստանի ծանրորդները շարունակում են  մեդալների  << բերքահավաքը >>  եվրոպայի առաջնություններում:

Լեհաստանի Ռաշին քաղաքում երեկ երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը: Մինչև 20 տարեկանների մրցումներում 76 կգ քաշային Աննա Ամրոյանը, որը երկամարտում ցույց տվեց 228 կգ (100 + 128 )  և  81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը 341 կգ (150+191 ) նվաճեցին չեմպիոնի կոչումը  ու  պարգևատրվեցին ոսկե մեդալով:

Մինչև 23 տարեկանների պայքարում 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Մեր պատվիրակության հաշվին երկամարտի գումարով արդեն գրանցվել է վեց  ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե պարգև:

 

Այլ նորություններ