Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությանը մասնակցեցին 495 մարզիկներ: Նրանցից հինգը ներկայացնում էին Հայաստանը: Առավել հաջող հանդես եկավ Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը / 60 կգ /: Այդ քաշային կարգում, 57 ձյուդոիստների պայքարում, նա տոնեց հինգ հաղթանակ, կրեց մեկ պարտություն , գրավեց երրորդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նման պատվի արմավիրցի այդ պատանին արժանացել էր նաև անցյալ տարի` համանուն մրցաշարում:
ՀԱՕԿ լրատվական բաժին