ՄՕԿ –ը առաջընթաց չի տեսնում բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / AIBA / վերափոխման գործում: Ասածը վկայում է դիտորդական խմբի զեկույցը։
ՄՕԿ –ի նախագահ Բախն ասել է, որ մտահոգում է AIBA- ի ղեկավարության բարեփոխման հարցը։ Նախագահի ընտրության մասին խոսակցություններ կան, իսկ ահա որևէ տեղաշարժ չի նկատվում։
AIBA- ի համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 12-13- ին։
Ասենք,որ կառույցի ժամանակավոր պաշտոնակատարն է Մուհամեդ Մուստասանը։
Թ․ Բախը նաև ասել է, որ բռնցքամարտին հակառակ, դրական տեղաշարժն առկա է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում։