Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում: Նպատակը Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելն է:
Մասնակից 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին:
Վնասվածքի պատճառով բացակայում է Լուկաս Սելարայանը, իսկ Սարգիս Ադամյանը թիմակիցներին կմիանա մայիսի 31-ին:
Ներկայացնենք մեր հավաքականի մրցումային ժամանակացույցը.
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա