ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը երկխոսության է հրավիրել ձմեռային խաղերի ապագա հյուրընկալողներ Ֆրանսիայի և ԱՄՆ –ի ԱՕԿ –ներին:
Քննարկվել է ֆրանսիայի Ալպերում ՝ 2030թ. և ԱՄՆ –ի Սոլթ Լեյք Սիթիում ՝ 2034թ. ձմեռային խաղերն անցկացնելու հարցը:
ՄՕԿ-ն ավելի մանրամասն զրույցներ կսկսի Փարիզում հուլիսին նախատեսված կազմակերպության 142-րդ նստաշրջանում:
2030 և 2034թթ. ձմեռային խաղերի հատկացման հարցը հաստատվել է անցած հոկտեմբերին՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում, ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանում:
Որոշումը ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների նախագահների լիակատար աջակցությունն է ստացել:
ՄՕԿ-ը նաև հաշվի է առել բնության պահպանության միջազգային միության, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և անկախ հասարակական կարծիքի հարցման արդյունքները: