ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

12:27 - 15 Օգո, 2022

Մյունխենում անցկացվող Եվրոպայի համալիր մարզաձևերի առաջնությունը եզրագիծը կհատի օգոստոսի 21 - ին: Մասնակիցների թվում են նաև  Հայաստանի ներկայացուցիչները:

Հեծանվորդ Ստեփան Գրիգորյանը խմբային վազքում ճանաչվել է 16 –րդը: Նա  այսօր երեկոյան իր հնավորությունները կդրսևորի  օմնիում վազքում, որը բովանդակում է չորս մրցաձև:

Օգոստոսի 18 –ից մյունխենյան ասպարեզ կելնեն սպորտային մարմնամարզիկները: Զուգահեռաբար մրցելույթներ կունենան երիտասարդները և մեծահասակները:

Մեր երիտասարդական հավաքականում ընդգրկված են    Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը, որոնք կմասնակցեն թիմային պայքարին:

Մեծահասակների  ստուգատեսի առանձին գործիքներից մրցումներում  հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Այլ նորություններ