Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարածել է հետևյալ հայտարարությունը. << Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում / միայն PCR թեստի արդյունքներով / տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված << Լոռի ՖԱ >>- <<Վան >> և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված << Գանձասար-Կապան >>- << Լոռի ՖԱ >> հանդիպումները >>: