Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը պարտություն կրեցին, իսկ Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանի մրցակիցն էր Տաթեւ Աբրահամյանը:
Հայաստանի թիմը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը եւ 2 միավորով Հունգարիայի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին ու Չինաստանին:
Մարտի 10-ը մրցաշարում հանգստյան օր է: Մարտի 11-ին կայանալիք 6-րդ տուրում հայ շախմատիստուհիներն ուժերը կչափեն Ուկրաինայի հավաքականի հետ: