Հայաստանցի յոթ ըմբիշ մասնակցեց ՌԴ Ուֆա քաղաքում անցկացված աշխարհի ազատ ոճի առաջնությանը:
Առավել հաջող հանդես եկավ գյումրեցի գերծանրքաշային Լյովա Գևորգյանը: Նա հաղթեց հաջորդաբար հունգարացի (10:0), հնդիկ (4:0), ադրբեջանցի (10:0) մրցակիցներին և մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում մեր ըմբիշը նույնպես չզիջեց իրանցի մրցակցին: Ավելին, մինչև պայքարի վերջին վայրկյանները Լյովան հաշվի մեջ առջևում էր ՝ 4 : 3: Ավաղ, այդ միջոցին մրցակիցը մեկ միավոր շահեց, հավասարեցրեց հաշիվը / 4 : 4 / և մրցակարգի համաձայն հաղթող ճանաչվեց: Լյովայի նվաճած արծաթե պարգևը կարելի է ոսկուն հավասար գնահատել:
Շիրակի մարզի մեկ այլ ներկայացուցիչ, ազատանցի Մանվել Խնձրցյանը (57 կգ) կանգնեց պատվո պատվանդանի երրոոդ աստիճանին և պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է Ավետիք Վարդանյանը:
Ուֆայի մրցագորգերը վաղվանցից կտրամադրվեն հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին: