ԵՎՐՈՏՈՒՐԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ

14:39 - 06 Փետ, 2020

<< Վոլեյբոլ ձյան վրա >>  մարզաձևի տղամարդկանց 18 և կանանց 6 թիմեր Ծաղկաձորում իրենց հարաբերությունները որոշեցին << Եվրոպա – տուր >>  մրցաշարի հերթական փուլում:

Մրցավարական հանձնախմբի անդամ Հովհաննես Ասմարյանն ասաց, որ տղամարդկանց պայքարում  պատվանդանի բոլոր երեք աստիճանները զբաղեցրին Ռուսաստանի պատվիրակները: Տանտերերը իններորդն էին:

Կանանց մրցումներում   հայ  մարզուհիները, Ռուսաստանի և Լիտվայի ներկայացուցիչներից հետո, ճանաչվեցին երրորդը: Հնարավոր է մեր աղջիկները ավելի բարձր արդյունքի հասնեին, եթե  ունենային միջազգային մրցումների մասնակցության  փորձ: Բայց առաջին << քննության >> համար լավագույն եռյակը եզրափակելը նույնպես պատվաբեր է:

Մրցավարտից հետո տղամարդկանց թիմերը մեկնեցին Վրաստանի Բակուրիանի ձմեռային մարզահամալիր, որտեղ փետրվարի 7 – 9 –ը տեղի կունենա եվրոտուրի հաջորդ փուլը:

Այլ նորություններ