ՄՕԿ - Ը ՊԱՏԺՈՒՄ Է

11:47 - 10 Սեպ, 2021

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ  / գործկոմի նիստը:

Ներկաները ընդգծել  են , որ այս ամառ  Տոկիոյում անցկացված օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները հետևել են  համավարակի համար  սահմանված հատուկ կանոններին: Դա վերաբերում է մարզիկներին, մարզիչներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին:  

Նման միջոցառումներ կձեռնարկվեն նաև հաջորդ ՝ << Պեկին – 2022  >>  ձմեռային խաղերից առաջ: Անվտանգ օլիմպիական խաղերի անցկացման  համար ՄՕԿ -ը և կազմկոմիտեն կառաջնորդվեն նույն սկզբունքներով, ինչպես`  << Տոկիո – 2020 >>  -ի դեպքում, - ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը: 

Համապատասխան ձեռնարկները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն հոկտեմբերին: 

Տոկիոյի խաղերում գործել են   հատուկ շտաբներ, որոնք ստացել են խախտումների մասին արձանագրությունները: Ինչպես հայտնի է, պահանջվել է հետևել սոցիալական հեռավորություն պահպանելու, գրկախառնություններից և ձեռքսեղմումներից զերծ մնալու,  զբոսանք կատարելու,  պարբերաբար կորոնավիրուսի  թեստերի առկայությունը:

Տոկիոյում մրցումների  մեծամասնությունն անցկացվել է  առանց հանդիսականի: 2022թ. խաղերում  երկրպագուների ներկայության հարցը դեռևս որոշված չէ: Հաշվի կառնվի տվյալ ժամանակահատվածում համաճարակաբանական իրավիճակը: 

Գործկոմի անդամները  նաև ողջունել են   հոկեյի ազգային լիգայի խաղացողների  ասոցիացիայի միջև ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի, Հյուսիսային Ամերիկայի լիգայի ներկայացուցիչները կմասնակցեն Պեկինում կայանալիք օլիմպիական մրցաշարին: Այդ գործին նպաստել է  հատկապես մարզաձևի միջազգային ֆեդերացիան:

Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Չինաստանում կանցկացվեն մի շարք փորձնական մրցումներ, որոնցում մարզիկները, տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև ՄՕԿ -ի և կազմկոմիտեի ներկայացուցիչները կկարողանան գնահատել մարզահամալիրների  հնարավորությունները  և անհրաժեշտ այլ  ճշգրտումներ կկատարեն:  

Գործկոմի կարևոր որոշումներից է  ԿԺԴՀ -ի ԱՕԿ -ի հեռացումը  մինչև 2022 թվականի ավարտը: Դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրի մարզական պատվիրակությունը հրաժարվեց Տոկիոյի  խաղերի մասնակցությունից:

Այսպիսով, խախտվել է օլիմպիական խարտիայի  27.3 կանոնը, որը սահմանում է՝  միայն ազգային օլիմպիական կոմիտեները  բացառիկ իրավունք ունեն ներկայացնել երկիրը ՄՕԿ -ի հովանու ներքո անցկացվող ստուգատեսներում,  նաև  այն , որ ԱՕԿ – ները պարտավոր են մարզիկներ գործուղել   մրցումների:

Այլ նորություններ