Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:
Հյուսթոնում քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 89 կգ իսկ հրում վարժությունում՝ 112 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 201 կգ Յայլյանը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին