ՍԿՍՎԵՑ ԵՕԿ – Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

10:47 - 06 Հուն, 2024

Բուխարեստում  այսօր սկսվեց   Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 53-րդ գլխավոր ասամբլեան:

Միջոցառմանը կմասնակցեն ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը, ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը, մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներ և այլն:

ԵՕԿ –ի նախագահ Կապրալոսը  ասել է`  ուրախ են, որ հնարավորություն է ստեղծվել   համախմբելու ԵՕԿ –ի անդամներին, քանի որ շուտով մոտենում են Փարիզի օլիմպիական խաղերը:  

Ասամբլեայում կքննարկվեն  գալիք ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները, որոնք անցկացվելու են  Եվրոպայում: ԵՕԿ –ի ղեկավարները  սպորտի միջոցով խաղաղության և համերաշխության ուղերձ կհղեն  աշխարհին:

Կհայտարարվեն  կազմակերպության մրցանակներին արժանացած մարզիկ – մարզուհիների  անունները, ովքեր աչքի են ընկել սպորտում և օլիմպիական արժեքների տարածման գործում: 

Կքննարկվեն 2025թ. նշանակված   ձմեռային և ամառային Եվրոպական պատանեկան / 14-18 տարեկան /  օլիմպիական փառատոների   և աշխարհամասի փոքր պետությունների խաղերին վերաբերող հարցեր:

Այլ նորություններ