Վաղը ՝ մայիսի 5- ին կմեկնարկի շախմատի << Ազգերի գավաթ >> առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները: Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:
Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները , բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։
Մրցումները կավարտվեն մայիսի 10 –ին։