Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Բոբրույսկի» հետ: Առաջին խաղում հայկական թիմը առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 4:3, երկորդում ջախջախիչ հաղթանակ տարավ 10:3 հաշվով:
«Արարատը» 44 խաղից հետո 80 միավորով 14 թիմերի մեջ 7-րդ տեղում է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Շախտյոր-2-ի» հետ՝ փետրվարի 10-ին եւ 11-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ