Տաշքենդում, բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, մեդալակիր դարձավ նաև Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրա առջև քառորդ եզրափակիչում զենքերը վայր դրեց իսպանացի Էմանուել Ռեյեսը:
Կարծում ենք Նարեկը չի բավարարվի << բրոնզով >> և եզրափակիչի ճանապարհին աբովյանցի հերկուլեսը դարձյալ հաղթանակած կիջնի ռինգից: Այդ են նրանից սպասում բազմամիլիոն հայ մարզասերները:
Սպասում ենք նաև քիչ հետո անցկացվելիք Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մրցելույթին: Նրա մրցակիցն է վրացի Գեորգի Կուշիտաշվիլին: