Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները

00:50 - 16 Մայ, 2016

Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սաhակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվեցին: Միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը:

Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ