Աթլետ Լեւոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող

17:00 - 22 Հուն, 2018

Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացվեց «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» աթլետիկայի միջազգային մրցաշարը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող: Մեր մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Ղազախստանում Հայաստանը ներկայացրին նաեւ վազորդներ Գայանե Չիլոյանը եւ Լիլիթ Հարությունյանը: Չիլոյանը 60 մ մրցատարածությունում 7.74 արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Հարությունյանը 400 մ վազքում (58.57)՝ 7-րդ տեղը:

 

Լուսանկարը՝ Լեւոն Աղասյանի անձնական արխիվից

Այլ նորություններ