Չինաստանի իշխանությունները վստահ են ,որ << Պեկին – 2022 >> ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան։ Այս մասին ճեպազրույցում ասել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը: Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում համաճարակի զսպմանը և տնտեսության վերականգնմանը՝ խաղերի անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Պեկինը շարունակում է կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում և ջանքեր է գործադրում, որ բոլոր նախատեսված մարզական իրադարձությունները տեղի ունենան։
Չինական մարզահանդեսի նախապատրաստական աշխատանքները հավանության են արժանացել ՄՕԿ –ում :