Skilling Open 2020 շախմատի առցանց մրցաշարում կայացել են հերթական հանդիպումները։ Լևոն Արոնյանը երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով , իսկ երկուսում կրել է պարտություն։ Նա առայժմ ունի 4,5 միավոր։
6,5 միավորով առաջատարը Անիշ Գիրին է / Հոլանդիա /։
Մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար է, եզրագիծը կհատի նոյեմբերի 30-ին:
Այսօր ՝ նոյեմբերի 24 –ին կանցկացվեն նախնական փուլի վերջին հինգ պարտիաները։