Մայրաքաղաքի Օլիմպավանում տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց բասկետբոլի առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումը:
ԲԿՄԱ -ն 108:48 ջախջախիչ հաշվով հաղթեց Երևանի «Հատիսին»: Դիպուկությամբ աչքի ընկավ բանակային Կարեն Մելիքյանը, որը վաստակեց 36 միավոր:
ԲԿՄԱ –ն առաջնությունում տոնեց հինգերորդ հաղթանակը և ընդամենը մեկ անգամ է ճաշակել պարտության դառնությունը: