ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է

10:41 - 24 Հուն, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է  լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը  չի ընդգրկվի 2024թ.  Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին հայտնել  է  կազմակերպության  նախագահ, ՄՕԿ –ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը։  

Հունահռոմեական ոճի ըմբշամարտը  չի ներկայացվելու  2022թ. Սենեգալում  կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։ Այդ միջոցառումը ընդամենը   <<  լաբորատորիա >>  է հանդիսանում  ապագա օլիմպիականների ընտրության առումով։ Գործկոմը   որոշել է  ծրագրում թողնել   ըմբշամարտի ազատ և այդ մարզաձևի   մի նոր  մարտաոճ։  

Կազմակերպությունը հարցով  համագործակցում է ՄՕԿ –ի հետ և  այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

Նշենք, որ Նենադ Լալովիչի  ղեկավարած ֆեդերացիայում  2013թ․ կատարած  բարեփոխումների շնորհիվ  ըմբշամարտը մնաց օլիմպիական խաղերի ծրագրում։

 

Այլ նորություններ