ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

15:57 - 29 Օգո, 2024

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվեց թիավարության  բայդարկա  և  կանոէ մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը: Նման ստուգատես առաջին անգամ կազմակերպվեց Կենտրոնական Ասիայում:

Հայտավորված  52 երկրների 284 մասնակիցներ, նրանց թվում ՝ հայաստանցի երկու կանոիստներ, վիճարկեցին մեդալների 20 հավաքածու:

Մեր տղաներին  մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Մալխասյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր սաները տեղ գտան միջին դիրքերում: Անհատական մրցումներում Վահե Դավթյանը 200մ. մրցատարածությունում զբաղեցրեց 18 –րդ, իսկ Արա Վիրաբյանը 500 մետրում ՝ 19 –րդ տեղը:

Սևան քաղաքի բնակիչ  այդ երկյակը առավել հաջող հանդես եկավ երկտեղանոց նավակների 1000մ. ջրուղում և եզրագծին հասավ 13 -րդը:

Գնահատելով հեղինակավոր այդ ստուգատեսը, կարելի է դրական համարել մեր թիավարների մասնակցությունը:

Այլ նորություններ