Ավարտվեց Եվրոպայի սուսերամարտի գավաթի պատանեկան / մինչև 14 տարեկաններ / խաղարկությունը:
Ճկասուսեր զենքաձևի վերջին ՝ վեցերորդ փուլը անցկացվեց Բուլղարիայի Շումեն քաղաքում:
Մեր թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի սաներից առավել հաջող հանդես եկավ 10 –ամյա Հակոբ Մանուկյանը: Նա իր հաշվին գրանցեց յոթ հաղթանակ, մեկ պարտություն և գրավեց երրորդ տեղը: Բայց վեց փուլերի արդյունքների ընդհանուր գումարով առաջին տեղը գրավեց և գավաթակիր դարձավ Հակոբը:
Շնորհավորում ենք շնորհալի պատանի ճկասուսերակրին, հույսով, որ նա շարունակաբար կկատարի իր անվանի մարզչի առաջադրանքները և առավել խոսուն հաղթանակներ կտանի մարտուղյակներում: