ՀԱՎԵՐԺԱՑՐԻՆ ԱՇՈՏ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

13:00 - 04 Մար, 2021

Երևանի  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի ՀՀ առաջնությունը:

Մասնակցեցին 48 շախմատիստներ / 15 գրոսմայստեր, միջազգային ` 7  և ՖԻԴԵ-ի 9 վարպետ / :

9 հնարավորից 7 ,5 միավոր վաստակեց  / 6 հաղթանակ, 3 ոչ-ոքի / և  մրցաձևում առաջին անգամ չեմպիոն հռչակվեց Հրայր Սիմոնյանը:

Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Մանուել Պետրոսյանը և  Տիգրան Լ. Պետրոսյանը:

 

Այլ նորություններ