ԷԼՄԻՐԱՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է . . .

11:47 - 23 Հուն, 2024

Այս գիշեր Կահիրե մեկնեց Հայաստանի հրաձգության հավաքականը: Այնտեղ վաղը կսկսվի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:

Մեր նշանառուներից կրակագիծ կելնեն ատրճանակավարներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացանակիր Հրաչ Բաբայանը: Նրանց մրցավայր է ուղեկցել մարզիչ  Անդրանիկ Այվազյանը:

Հավելենք, որ թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանը հանդես կգա նաև  5,6 միլիմետրանոց փող ունեցող ատրճանակավարների պայքարին: Մրցաձևը նույնպես ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում:  Հայաստանից Փարիզի օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճած Էլմիրան նպատակ ունի վարկանիշի արժանանալ նաև 25 մետր հեռավորությունից թիրախը խոցող  մրցակիցների պայքարում:

 

Այլ նորություններ