Ֆրանսիայի Ալբի քաղաքում կայացած համաժողովը նվիրված էր այդ երկրի աթլետիկայի ֆեդերացիայի հիմնադրման 100 –ամյակին։ Աշխատանքներին մասնակցեցին 155 պատվիրակներ և պատվավոր հյուրեր:
Հոբելյանական հանդիսության ժամանակ պարգևներ ստացան մի շարք անվանի գործիչներ, մարզիկներ ու վետերաններ։
Պարգևատրվածների թվում էր նա գյումրեցի լեգենդար հեռացատկորդ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր / 8մ. 86սմ. /, մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Գնահատել են Հայաստանի և Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաների սերտ համագործակցությունն ու արդյունավետ աշխատանքը։