ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

11:57 - 02 Նոյ, 2023

Մեկնարկեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:

Մայրաքաղաքի  Օիմպավանում, առաջին տուրի մեկնարկում, մրցեցին ԲԿՄԱ- «Արաբկիր»  թիմերը:  Հանդիպումը ցույց տվեց, որ նոր առաջնությանը լրջորեն են նախապատրստվել մրցաշարի մասնակից թիմերը: Համենայնդեպս նշած մրցավեճում խաղացողները աչքի ընկան դիպուկությամբ և մինչև վերջ պայքարելու ցանկությամբ: Փոխնիփոխ հաջողությունը ի վերջո ավարտվեց  բանակային բասկետբոլիստների հաղթանակով ՝  97 : 95:

Բոլորից շատ միավոր վաստակեց հաղթող թիմի ներկայացուցիչ  Արայիկ Գևորգյանը, որը վաստակեց 34 միավոր:

Նոյեմբերի 3 –ին  Օլիմպավանի ասպարեզը կհուրընկալի  «Էրեբունի»-«Կիլիկիա»  ակումբներին: Խաղը կսկսվի  21:30-ին:

 

Այլ նորություններ