Կլայպեդայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ութ ներկայացուցչով:
Այսօր պայքարի մեջ մտած մեր չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արմեն Հակոբյանը (71 կգ) մտել էին եզրափակիչ:
Քիչ առաջ ՀԱՕԿ լրատվականին հայտնի դարձավ, որ Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով: