ԿՈՒԲԵՐՏԵՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ

10:18 - 04 Փետ, 2022

ՄՕԿ – ի անդամ Գի Դրյուն կազմակերպության 139-րդ նստաշրջանի ժամանակ առաջարկել  է Փարիզի պանթեոնում  վերահուղարկավորել ՄՕԿ-ի և ժամանակակից օլիմպիական  խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենին:

Կուբերտենը մահացել է 1937թ.՝ Շվեյցարիայում: Նրա գերեզմանը  Լոզանում է:

Դրյուն  ասել է, որ կդիմի Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին, նպատակով, որ Կուբերտենի աճյունը  տեղափոխեն Փարիզի պանթեոն :

Նա նաև նշել է, որ  վերահուղարկավորման արարողությունը պետք է  տեղի ունենա 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի օրերին: Ի դեպ,  Կուբերտենի ժառանգներն աջակցում են այդ նախաձեռնությանը։

Այլ նորություններ