ԻՏԱԼԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

11:27 - 17 Սեպ, 2021

2026 թվականին Իտալիայի Միլան և Կորտինա  դ’ Ամպեցցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային 25 –րդ  օլիմպիական  խաղերի միակ մարզահամալիրը, որը կկառուցվի  զրոյից, կրելու է  << Սանտա Ջուլիա >>  անվանումը  և տեղավորելու է  շուրջ  16 հազար մարդ:  Կառույցը կարող է հյուրընկալել հոկեյի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, թենիսի մրցումների մասնակիցներին,  ինչպես նաև տեղի կունենան  համերգներ, ցուցահանդեսներ և տարբեր շոուներ: 

Շինարարությունը կիրականացնի << CTS Eventim >> ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում: Համապատասխան պայմանագիրն արդեն կնքված է:  Փորձագետները նախագիծը գնահատում են 180 միլիոն եվրո: Նախատեսվում է զարգացնել նաև  50 հազար քառակուսի մետր մակերեսով հարակից տարածքը, որտեղ կլինեն բնակելի շինություններ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ, ավտոմեքենաների  կայանատեղիներ, զբոսանքի և հանգստի գոտիներ: 

Շինարարարական աշխատանքները կտևի 2022 - 2025թթ. :

2026թ. կայանալիք ձմեռային օլիմպիական մարզահանդեսի  բացման արարողությունը տեղի կունենա  հանրահայտ << Սան Սիրո >> մարզադաշտում: 

 

Այլ նորություններ