ԳՐԱՍԵՆՅԱԿ ՝ ՊԵԿԻՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

15:17 - 07 Հոկ, 2021

2022թ.  կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Պեկինի կենտրոնում տեղի է ունեցել դահուկային սպորտի  միջազգային ֆեդերացիայի  / FIS /  գրասենյակի բացումը: Նպատակը Չինաստանում ձմեռային մարզաձևերի մասսայականացնելն ու զարգացնելն է:

Արարողությանը ներկա են եղել  FIS- ի նախագահ Յոհան Էլիաշը, Չինաստանի  օլիմպիական կոմիտեի և  սպորտի նախարարության ներկայացուցիչները: 

Չինաստանը նպատակադրվել է  ձմեռային մարզաձևերով  զբաղվող մարդկանց թիվը հասցնել 300 միլիոնի:

Շինգշան շրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է գրասենյակը, լիակատար աջակցություն են խոստացել FIS- ին և երկարաժամկետ համագործակցության հույս հայտնել:

Այլ նորություններ