Մայրաքաղաքի Օլիմպավանում անցկացվող միջազգային մրցաշարը մոտեցել է վերջնափուլին: Այսօր հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը կանցկացվեն կիսաեզրափակիչ հանդիպումները:
<< Պրոբասկետ >> անվանումով միջազգայինի մասնակից չորս թիմերի մրցավեճում երեկ տեղի ունեցած հանդիպումներից հետո որոշվեցին կիսաեզրափակիչի զույգերը:
ԱՄՆ –ի արևելյան գոտու հավաքականին 86 : 82 հաշվով հաղթած Վրաստանի թիմը կմրցի Հայաստանի հավաքականի հետ, որը 79 : 109 հաշվով պարտվեց ԱՄՆ / արևմտյան գոտի / թիմին: Մյուս զույգը կազմվել է անդրօվկիանոսյան երկյակով:
Դեկտեմբերի 10 –ին, կիրակի օրը, կիսաեզրափակիչի հաղթողները, միմյանց միջև պայքարում կորոշեն չեմպիոնին ու երկրորդ մրցանակակրին, իսկ պարտվածները իրար հետ կխաղան երրորդը ճանաչվելու համար: