ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

11:36 - 25 Նոյ, 2020

Աշխարհի  գեղասահքի պատանեկան առաջնությունը, որը պետք է անցկացվեր Չինաստանի Հարբին քաղաքում, 2021թ․  մարտի 1 – 7-ը , չեղյալ է հայտարարվել։

Հաշվի են առնվել աշխարհում կորոնավիրուսի   մեծ տարածումը ու դրա  հնարավոր հետևանքները կազմակերպիչների և մասնակիցների համար։

Որոշումը կայացրել է մարզաձևի միզազգային ֆեդերացիան։

Ավելի վաղ հայտարարվել էր Պեկինում նշանակված  մի շարք միջազգային մրցումների չեղարկման մասին, որոնք թեստային բնույթ պետք է կրեին  2022թ․ անցկացվելիք  ձմեռային օլիմպիական խաղերից առաջ։ Դրանց  թվում է  գեղասահքի  Գրան Պրիի   եզրափակիչը: Այդ միջոցառման  նոր մրցավայրի և ժամկետների որոշումը դեռ չի կայացվել: 

 

Այլ նորություններ