Մարտի 19-25-ը Միլանում (Իտալիա) կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասաց, որ Միլանում հանդես կգան Սլավիկ Հայապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Հայտացուցակում կա նաեւ Անաստասիա Գալուստյանի անունը.
«Սլավիկ Հայրապետյանը, Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ, մարզվում է Ադլերում: Նա Միլան կգա հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Մինչ այդ Սլավիկը մարտի 16-ին հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք Coupe de Printemps միջազգային մրցաշարում:
Թինան եւ Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել, նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ»,-ասաց Մելանյա Ստեփանյանը: