ՍԵՐԲԻԱՅԻ ՄՐՑԱԳՈՐԳԵՐԻ ՎՐԱ

11:38 - 04 Նոյ, 2020

Սերբիայի Նովի Սադում, նոյեմբերի 6 - 8 –ը  նշանակված սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականի: Հաշվի կառնվեն մարզիկների տեղաշարժի սահմանափակումները , կապահովվեն  անվտանգության բոլոր միջոցառումները և սոցիալական հեռավորությունը: Կազմկոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի վարակվելու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Բոլոր  մարզիկներից, մարզիչներից, մրցավարներից, բժշկական անձնակազմից  կպահանջվի  խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Առաջին քայլը COVID- ի թեստ անցնելն է Սերբիա ժամանելուց 72 ժամ առաջ։   Առաջնության  բոլոր մասնակիցների համար կստեղծվի  << մաքուր գոտի >>,  որտեղ կարգելվի կողմնակի մարդկանց մուտքը։ Այսինքն ՝   մասնակիցների շարժումը բացառապես  տեղի կունենա  հյուրանոցի և ասպարեզի  միջև։

Նույն մրցավայրում զուգահեռաբար տեղի է ունենալու աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Մրցաշարը պետք է անցկացվեր Աշխաբադում, բայց սահմանափակումների պատճառով, Թուրքմենստանի  ֆեդերացիան ստիպված էր հրաժարվել միջոցառման  կազմակերպումից: 

Հասկանալի պատճառով Հայաստանը թիմեր չի գործուղի մրցավայր։

 

Այլ նորություններ