<< Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն ասել է, որ վերջին օրերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված թեստային միջոցառումները ցույց են տվել, թե որքանով են իրենք պատրաստ օլիմպիական խաղերին: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ իրենց անգնահատելի աջակցության համար: Էստանգեն նշել է, որ թեստային իրադարձությունները շատ բան սովորեցրին, ինչը թույլ տվեց շտկել թերությունները և սպասել ամառային սպորտի համաշխարհային իրադարձության մեկնարկին: Փարիզը կազմ ու պատրաստ սպասում է օլիմպիականներին, թեև դեռ աշխատանքներ կան, որոնք ավարտին կհասցվեն մինչ խաղերը:
Ստուգողական մրցաշարերն անցկացվել են եռամարտ և նետաձգություն մարզաձևերից, որոնք հնարավորություն են տվել կազմակերպիչներին, մարզիկներին և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին փորձարկել խաղերի մրցավայրերը: