Ժամանակակից օլիմպիական խաղերը նախկինում չունեին պաշտոնական ծրագիր: Մարզիկները և նույնիսկ թիմերը կազմավորվում էին խաղադաշտում:
Պատկերը փոխվեց 1924թ.: Փարիզի ամառային մարզահանդեսի համար կառուցված առաջին օլիմպիական գյուղում ձևավորվեց նոր կարգ: Մարզիկների մեծ մասն արդեն ապրում էր փոքր փայտե խրճիթներում՝ Փարիզին հարակից օլիմպիական մարզակառույցներից քիչ հեռու:
Ժամանակավոր այդ կացարանները գործնականում ապրելու հարմարավետ վայր էին մարզիկների համար: Փաստորեն մասնակիցները հավաքվել են մեկ հարկի տակ: Գործել է փոստային բաժանմունք, տարադրամի փոխանակման, սննդի, բուժսպասարկման կետեր և այլն:
1924թ. Փարիզի օիմպիական խաղերի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Ֆրանց Ռայխելը պաշտոնական զեկույցում նշել է, որ ստուգատեսը համախմբում է երիտասարդներին, նրանց սովորեցնում ավելի լավ ճանաչել և հարգալից վերաբերվել միմյանց նկատմամբ:
Անցած հարյուրամյակի ընթացքում մարզիկների ավանը ավելի մեծ դեր է ստանձնել օլիմպիական շարժումը միավորելու գործում: Այժմ անհնար է պատկերացնել համաշխարհային սպորտի մեծ մարզահանդեսն առանց այդ կարևոր կառույցի:
Օլիմպիական գյուղը մոլորակի վրա, հավանաբար, միակ տեղն է, երբ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ միավորվում են մեկ վայրում ու յուրաքանչյուրը կյանքի յուրահատուկ փորձ է ձեռք բերում:
<< Փարիզ – 2024 >> -ի և << Փարիզ – 1924 >> -ի հիմնական տարբերություններից մեկն այն է, որ օլիմպիական ավանն այժմ կառուցված է ապագայի հեռանկարով: Նպատակն այլևս ոչ թե մարզիկներին մի քանի շաբաթով տեղավորելն է, այլ կայունություն ստեղծելն է, որը օգուտ կբերի տեղի բնակիչներին:
Ֆրանսիացիների կարծիքով օլիմպիական ավանը առաջին հերթին քաղաքաշինություն է, մանավանդ որ մարդիկ կապահովվեն բնակարաններով:
2024թ. օլիմպիական ավանը պաշտոնապես իր դռները կբացի եկող ամռանը: